Կիև է ժամանել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ քննարկելու Երոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային։
«Վերադարձել եմ Կիև քննարկելու բազմակողմ համագործակցությունը։ Թող 2023 թվականը դառնա հաղթանակի և խաղաղության տարի», – Թվիթերում գրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Նախօրեին Միշելը հայտարարել է, որ անձամբ կողմ է, որպեսզի Արևմուտքը Կիևին տանկեր հատկացնի։ Եվրամիությունը անցած շաբաթներին Կիևին 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշում է ընդունել, բացի այդ քննարկում է գերմանական Leopard տանկերը Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկում ներառելու հարցը։
The Wall Street Journal-ը վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրները՝ այսօր գրել է որ Բեռլինը թույլ չի տա իր դաշնակիցներին գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա քանի դեռ ԱՄՆ-ը չի հաստատել սեփական մարտական տանկերը Կիևին մատակարարելու որոշումը:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…