Ադրբեջանը պետք է վերացնի Արցախի շրջափակումը։
Ավելի քան 30,000 երեխա չունի սնունդ և դեղամիջոցներ:
Այս մասին Թվիթերում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Անգել Ջամբազկին։
«Սա հայ ժողովրդի էթնիկ զտումն է Արցախում։ Արցախի ժողովուրդը վայելում է իմ լիակատար աջակցությունը»,- գրել է նա։

















