Միացյալ նահանգները հայտարարել է Ուկրաինային նոր խոշոր ռազմական աջակցություն տրամադրելու մասին։
Պենտագոնը, մասնավորապես, հայտնել է Կիևին 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։
Դրանում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներառված են 59 Bradley հետևակի մարտական մեքենաներ և 90 Stryker զրահամեքենաներ։
Բացի այդ, նոր փաթեթը կներառի NASAMS զենիթահրթիռային համակարգի և Avenge հակաօդային պաշտպանության համակարգի զինամթերք։

















