Զորամասի ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր մինչև ժամանակակից չափորոշիչներին համաձայն մշտական տեղակայման վայրի առկայությանը։
Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել է ՊՆ խոսնակը։

















