Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է։
Բժիշկները Նազարբաևին պատրաստում են սրտի վիրահատության.
«Իմ աղբյուրները հայտնել են, որ Նուրսուլթան Նազարբաևը հոսպիտալացվել է Աստանայի հիվանդանոցներից մեկում։ Նա սրտի համալիր հետազոտություն է անցնում։
Բժշկական անձնակազմն ասում է, որ հնարավոր է վիրահատական միջամտություն լինի»,- լրագրողներին ասել է ղազախական լրատվամիջոցների մենեջեր Ալեքսանդր Ակսյուտիցը։

















