ՀՀ Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զինվարական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած երեք զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տուժած զինծառայողները բուժում են ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։
Մասնագետները զինծառայողների վիճակը գնահատում են միջին ծանրության։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի՝ Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում:
Նախնական տվյալներով՝ բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

















