Լրահոս
20.01.2023

Աննա Հակոբյանն Իրանում հանդիպել է ԻԻՀ առաջին տիկնոջ հետ

Աննա Հակոբյանն Իրանում հանդիպել է ԻԻՀ առաջին տիկնոջ հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 19-ին ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ղոմը հայտնի է իր կրոնական առանձնահատուկ ուղղվածությամբ։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, Ռեյհանե Ռաիսին վարչապետի տիկնոջը ներկայացրել է քաղաքի, ինչպես նաև Ղոմում գտնվող Մասումեյի դամբարանի պատմությունը։ Մասումեն Մուսա Բեն Ջաֆար շիաների 7-րդ իմամի աղջիկն և ըստ խոսույթի, Մուհամեդ մարգարեի ծոռը, որը մահացել է 18 տարեկանում։ Այս դեպքերը տեղի են ունեցել մոտ 1400 տարի առաջ։

Մասումեն հայտնի է իր կրոնական գործունեությամբ, որը կենդանության օրոք բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպել կանանց մասնակցությամբ, որտեղ քննարկվել են հիմնականում կրոնական հարցեր։

Աննա Հակոբյանը այցելել է Մասումեի մզկիթ և դամբարան, ապա նաև թանգարան, որտեղ ներկայացված են հին դամբարանը զարդարող նախշազարդեր և այլ իրեր, ինչպես նաև իսլամական հեղափոխությունը խորհրդանշող իրեր, քանի որ հեղափոխությունը Ղոմ քաղաքից է սկսվել։

Շրջայցից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել նաև ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի հետ։ ԻԻՀ առաջին տիկինը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է դամբարանի այցից ու տպավորություններից, քննարկել են նաև «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» վերաբերող հարցեր։ Քննարկել են նաև ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ սպասվող հանդիպման մանրամասներ։

Վարչապետի տիկինն Իրանի Իսլամական Հանրապետությունում է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հունվարի 20-ին։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան