X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

Վրաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել 15 հայ զինծառայողի զոհվելու կապակցությամբ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ հրդեհի հետևանքով 15 զինծառայողի զոհվելու կապակցությամբ:

Վրաստանի ԱԳ նախարարը համապատասխան գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև սարսափելի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։

Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է Դարչիաշվիլին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս