Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Իր խոսքում վարչապետը նշել է.
«Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում՝ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում:
Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էին ու դեռևս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, այս օրը պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ որ այն նախապես պլանավորված էր»:
Հաջորդիվ մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և՛ դրական, և՛ բացասական դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…