Լրահոս

Բանակի կառավարման համակարգի այս որակով այլ բան սպասել պետք չէ․ Իոաննիսյան

Բանակում փաստացի չկա հրամկազմի կրթության ու մասնագիտական աճի խրախուսում, տասնամյակներ շարունակ (որոշակիորեն՝ առ այսօր) գեներալ դառնալը կամ բարձր հրամանատարական պաշտոնի նշանակվելը ոչ թե արժանիքներով էր, այլ կոռումպացվածությամբ:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

«Գրագետ ու բարեխիղճ մարդկանց համակարգը ամեն կերպ վանում էր (միգուցե դեռ վանում է), որ հանկարծ չերևա ֆոնի մոխրագույնությունն ու անկոմպիտենտությունը:

Զինված ուժերի կառավարման որակը պլինտուսից ներքև է: Չկա խորքային վերլուծության, հրամանները կատարվում են ձևի համար, խնդիրների մասին հրամանատարությանը չի զեկուցվում և այլն: Համարյա ամեն սպա փորձում է խնդիրը ոչ թե զեկուցել իր հրամանատարին (որ միասին լուծեն խնդիրը), այլ փորձում է կոծկել վերադասից (որ գլխացավանք չունենա):
Գլխավոր ռազմական տեսուչ (ռազմական վերահսկողական ծառայության պետ) 2022 թվականի սեպտեմերից Հայաստանում ընդհանրապես չկա: Ամիսներով թափուր է բանակի խնդիրների հայտնաբերման պատասխանատու այս պաշտոնը:

Այս պայմաններում բացարձակապես պետք չի ակնկալել, որ նորմալ կացարաններ կլինեն, պետք չի սպասել, որ ինչ որ մեկը կնկատի, որ կացարանը վթարային ելք չունի և պետք չի ակնկալել, որ որևէ մեկը զեկուցագրով ինժիներական վաշտի համար գոմի փոխարեն նորմալ կացարանի կառուցում կպահանջի վերադաս հրամանատարությունից:

Սա հրամանատարություն է, որը պատերազմից առաջ չկարողացավ հաշվի, թե բանակին քանի զրահաբաճկոն է պետք: Հրամանատարություն է, որը 100 միլիոն դոլարով գնել տվեց СУ-30-ները` առանց խորանալու, թե կկարողանա՞նք արդյոք դրանց համար կառավարվող հրթիռներ գնել:

Եվ երբ սա համատեղվում է անվտանգության կանոնների նկատմամբ համազգային քյանդրբազությամբ՝ պետք չի լավ բաների սպասել: Պատերազմներն էլ, բանակի այսպիսի կառավարմամբ, պարտվելու ենք ու լսելու ենք հորինվածքներ առ այն, թե իբր պարտվել ենք, քանի որ «3 երկրների դեմ ենք պայքարել» կամ քանի որ «ջհուդամասոնները մեզ չեն սիրում»:
Հ.Գ. Սուրմալուից հետո էլ դաս չքաղեցինք: Հույս ունեմ, որ անվտանգության կանոնների նկատմամբ համազգային քյանդրբազության պտուղները երկրաշարժով ողբերգության չեն հասնի»,-գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

3 minutes ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

6 minutes ago

ԱԺ-ն քննարկում է Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը

ԱԺ-ն քննարկում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։…

15 minutes ago

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը 64 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի…

19 minutes ago

Վաշինգտոնը «հարկադրեց», որ Մոսկվան ընդունի պայմանավորվածությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի…

35 minutes ago

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

13 hours ago