Լրահոս
20.01.2023

Ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին․ բնապահպանական ահազանգ

Ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին․ բնապահպանական ահազանգ

Ես ուզում եմ զգուշացնել վաղ թե ուշ կատարվելիք մի աղետի մասին, որ երբ այն տեղի ունենաոչ ոք չասիմ, թե չգիտեր դրա վերահաս վտանգի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

«Շինարարական բումը ուղեկցվում է աննորմալ քանակի գրունտի դուրսբերմամբ ու ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդքան գրունտը ուր է տեղափոխվում։ Իսկ տեղափոխվում է այն ապօրինի ձևավորված աղբանոցներ։ Այսպիսի մի աղբանոց է Զովունու էլեկտրաենթակայանի տակ Հրազդանի կիրճի աղբանոցը, որը ըստ արբանյակային պատկերների վերջին 5 տարում մեծացել է մոտ չորս անգամ։ Գրունտի լեզվակը արդեն հասել է գետափին, իսկ դա պիտի նորմալ երկրում արտակարգ իրավիճակ համարվեր։

Ի՞նչպես է գալու աղետը։ Մի տարի էս, մյուս կամ հինգ տարի հետոյի գարնանը վարար անձրևներից կխախտվի Քանաքեռավանից ներքև առկա սողանքը։ Այն կփակի Հրազդանի հունը ու մի քանի ժամվա մեջ կկուտակի մի քանի հարյուր հազար խորանարդ մետր ջուր ստեղծելով տարերային ջրամբար, որը չունի ոչ մի ջրթող կառույց։ Երբ ջրամբարը լցվի ու ջուրը անցնի պատվարի վրայովկսկսվի պատվարի արագ փլուզումը։

Պատվարի փլուզումից գետի մեջ կմտնի վայրկյանում մի քանի հարյուր խորանարդ մետր ջուր, որը գետի մակարդակը կբարձրացնի մոտ 5 մետրով։ Այդ ահռելի հեղեղը հասնելով շինարարական աղբի սարին կլվանա դրա հիմքը, իսկ մնացած ողջ զանգվածը մի քանի վայրկյանում կփլվի գետի մեջ։ Դա կձևավորի նոր պատվար, որից կառաջանա նոր ջրամբար, որը կբերի նոր հեղեղումներ։ Սրա վերջնարդյունքում մենք լավագույն դեպքում կկորցնենք Հրազդանի կիրճում առկա բոլոր ենթակառուցվածքները ներառյալ Արմավիրի ջրանցքը, Երևան ՀԷԿ-ը, Ստորին Հրազդան ջրանցքը, ռեստորաններ ու ճանապարհներ, Երևանյան Լիճը։ Վատագույն դեպքում դոմինոն կշարունակվի նաև Երևանյան լճից հետոսրփելով Գեղանիստից հետո սկսվող հարթավայրային բնակավայրերը առաջացնելով մարդկային ու նյութական ահռելի կորուստներ։

Միայն 2022թ. օգոստոսի 8-ի այս նկարում միաժամանակ 6 տեխնիկա է կանգնած այդ աղբանոցում ու երևի ողջ ժամանակի կտրվածքով մասշտաբները կարող եք պատկերացնել։
Դուք հո գիտե՞ք, որ մի օր դա լինելու է։ Դուք հո գիտե՞ք, որ ֆիզիկան գիր ու ղուշով չի աշխատում։ Էն ժամանակ ո՞ր կորպուսի հրամանատարին եք հանելու, երբ ձեր աչքի առաջ բացահայտորեն արդեն մոտ հինգ տարի աղետի հիմքեր են դրվում»,-գրել է Նահապետյանը։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան