Լրահոս

ՓՊ-ն պատրաստ է օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժածներին և զոհված զինծառայողների ընտանիքներին

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով»:

Թիվ 1

Recent Posts

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

8 minutes ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

11 minutes ago

ԱԺ-ն քննարկում է Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը

ԱԺ-ն քննարկում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։…

20 minutes ago

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը 64 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի…

23 minutes ago

Վաշինգտոնը «հարկադրեց», որ Մոսկվան ընդունի պայմանավորվածությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի…

40 minutes ago

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

13 hours ago