Էմանյուել Մակրոնն այսօր այցելել է Լանդերի դեպարտամենտում՝ Մոն դե Մանսանի բնակավայրի մոտ գտնվող օդային ռազմակայան և ուղերձով դիմել է զինծառայողներին:
Նա ասել է, որ Ֆրանսիան պետք է մինչև տարեվերջ էապես ավելացնի պաշտպանական ծախսերը և արդիականացնի միջուկային ուժերն, ինչը թույլ կտա դիմագրավել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո աշխարհում ի հայտ եկած սպառնալիքները:
Մակրոնն առաջարկում է 2024-2030 թվականների ընթացքում 413 միլիարդ եվրո տրամադրել պաշտպանությանը: Դա, նրա համոզմամբ, կերաշխավորի աշխարհի ազատ, անվտանգ և բարգավաճ զարգացումը:














