Գեղարքունիքի մարզի N զորամասի հրդեհի հետեւանքով մահացած զինվորներից 2-ը Տավուշի մարզից են։ Նրանցից մեկը՝ Գոռ Մարտիրոսյանը Դիլիջան քաղաքից էր, 19 տարեկան, տաղանդավոր նկարիչ։ Գոռը սովորել է Դիլիջանի «ՀՈՎՀ. ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ում, ապա Երևանում ընդունվել գեղարվեստի պետական քոլեջ։
Գոռ Մարտիրոսյանի հարազատներն Aravot.am-ի հետ զրույցում նշել են, որ չեն կարողացել ճանաչել նրա մարմինը և դեռևս սպասում են ԴՆԹ հետազոտության արդյունքին։ Հրդեհից մահացած մյուս ժամկետային զինծառայողը Պավլիկ Աբազյանն է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից։ Նա կյոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր։
«Առավոտ»-ը հիշեցնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…