Կրթություն

Օդեսայում ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև այսօր կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սարդարյանը:

Ըստ հուշագրի՝ կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների հայեցի կրթությունը՝ իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է Օդեսայում hայկական միջազգային դպրոցի հիմնումը և նշել, որ հուշագիրը կնպաստի համատեղ ջանքերով կրթական ու մշակութային գործունեության կազմակերպմանը:

«Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար` հույս հայտնելով, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:

Հ1 Լուրեր

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

29 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

38 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

50 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

59 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago