Լրահոս
21.01.2023

Արցախի ԱԺ-ում քննարկել են շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արցախի ԱԺ-ում քննարկել են շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արցախի Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 21-ին կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ:

Ներկայացնելով  իր ղեկավարած ոլորտում տիրող իրավիճակը՝ Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանը  տեղեկություն է տրամադրել արդեն 2 օր գործող կտրոնային համակարգի առանձնահատկությունների, թոշակների և կենսական նշանակության  այլ վճարումների ընթացքի, երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնին և Ստեփանակերտի տուն-ինտերնատին սնունդով մատարակարելու, սոցիալական տարբեր խավերի տրամադրվող անհրաժեշտ օգնության վերաբերյալ:

Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ նախարարն ասել է, որ ստեղծված իրավիճակում ավելի քան 700 գործատու չի կարողանում աշխատանք ապահովել  աշխատակիցների համար: Մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական  լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ:

Առողջապահության հիմնախնդիրները ներկայացրել է նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Շրջափակման ընթացքում  տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է: Մինչ օրս ՀՀ է տեղափոխվել 42 հիվանդ, թիվն աճման միտում ունի:

Պաշարման ընթացքում Արցախում 158 երեխա է ծնվել, Ստեփանակերտի մոր և մանկան կենտրոնում գտնվող կանանց թիվը  23 է, հղի կանանց վիտամինային բալանսը   ապահովվում է նաև խաղաղապահների օգնությամբ, մանկական սննդի խնդիր առայժմ չկա, դեղորայքով ապահովված են բոլոր բուժհաստատությունները: Խնդիր  կա տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների հարցում:

Շտապօգնության մեքենաների համար վառելիք կա, որոշները կգազաֆիկացվեն, ծայրահեղ դեպքում կօգտվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ վառելիքի քանակով ու գեներատորներով համակարգն ապահովված է:

Հաղորդումներով հանդես են եկել նաև «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն ու  ու «Արցախգազ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արթուր Դադասյանը:

Անդրանիկ Խաչատրյանը տեղեկություն է ներկայացրել վթարի պատճառի ու վայրի, էներգետիկ համակարգի առկա ռեսուրսների մասին, հիմնավորեց այսօրվանից  վեցժամյա հովհարային անջատման անցնելու որոշումը: Նա տեղեկացրել է, որ արտադրական ցիկլը չխաթարելու համար 24 ժամյա ռեժիմով  էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը:

Արթուր Դադասյանն անդրադարձել է գազամատակարարման խնդիրներին:Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գազամատակարարումը  հանրապետությունում վերականգնված է:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, հանդես են եկել առաջարկություններով: Նրանք առաջարկել են օր առաջ ներդնել բնակչության կարիքների գնահատման ծրագիրը, որով իրականացվող սոցիալական աջակցությունը հասցեական կլինի, անդրադարձել են կտրոնային համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրին, առաջարկել են կտրոն սահմանել նաև ձվի ու կաթնամթերքի համար, մանկական սննդի բաժանումն էլ իրականացնել տեղամասային բուժաշխատողների օգնությամբ:

Շեշտվել է օրենսդիր-գործադիր համագործակցությամբ  տեղերում ծագող խնդիրները վերհանելու  ու դրանց համակարգված լուծում տալու անհրաժեշտությունը:

Լրահոս
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
12:50
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև