Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վանաձոր, Տաշիր, Գորիս, Քաջարան քաղաքներում, Ալավերդի քաղաքի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։














