Ստոկհոլմում շարունակվում են ցույցերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ՝ փոխանցում է ТАСС-ը:
Ակցիան կազմակերպել է Քրդական ժողովրդավարական հասարակական կենտրոնը, մասնակցում են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակցության ակցիայի նախաձեռնողները, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում:
Միևնույն ժամանակ, Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Անկարայի կողմից իր այցի չեղարկման պայմաններում Թուրքիայի հետ անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ երկխոսության շարունակությունն է ակնկալում։

















