Ստամբուլում թուրքերն այրել են Շվեդիայի դրոշը՝ ի պատասխան Ստոկհոլմում Ղուրանի հետ կապված միջադեպի։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դանիական Stram Kurs (Դաժան կուրս) ծայրահեղական շարժման առաջնորդ Ռասմուս Պալուդանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Թուրքիայի դեսպանատան առջև այրել է Ղուրանը։
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է միջադեպին և Ղուրանի այրումը համարել «սարսափելի իսլամաֆոբական սադրանք»։
Բացի այդ, գերատեսչությունը հիշեցրել է, որ Շվեդիայի իշխանությունները խախտել են ՆԱՏՕ-ին միանալու պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները։