Սիրիայի Հալեպ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։
Sham FM ռադիոկայանի տվյալներով, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Հալեպի Շեյխ-Մակսուդ շրջանում։
Ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է վիրավորվել է 3 քաղաքացի, ենթադրվում է, որ ևս 30 մարդ փլատակների տակ է մնացել։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջները և քաղաքացիական պաշտպանության ուժերը: