Լրահոս
22.01.2023

​​Նախկին նախարարը մեղադրանքներ է հնչեցրել Ռուբեն Վարդանյանի հասցեին

​​Նախկին նախարարը մեղադրանքներ է հնչեցրել Ռուբեն Վարդանյանի հասցեին

Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար։ Արցախցիները արժանապատիվ մարդիկ են, մի խաղացեք նրանց զգացմունքներով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը՝ նշելով, որ ընդամենը ամիսներ առաջ Ռուբեն Վարդանյանը ցուցադրաբար հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և եկավ Արցախ՝ «փրկելու» նպատակով։

«Առանց հնարավոր ռիսկերն ու խնդիրները գնահատելու, առանց աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից աջակցության, հավանաբար որոշակի ուժերի սպասարկելու և հեռագնա այլ նպատակներով Ռ.Վարդանյանը տեղափոխվել է Արցախ ու կարգվել մեզ որպես «երկրորդ նախագահ»։ Ընդամենը երեք ամիս անց մենք համոզվեցինք հետևյալում.

1.Ռուբեն Վարդանյանը ռուսական ծրագիր չէ, որովհետեւ ռուսական ծրագիրը չէր կարող ուղղված լինել Արցախը կործանելուն.

2. Ներկայանալով որպես ռուսական ծրագիր, Ռ.Վարդանյանը մեր դեմ է տրամադրել մնացյալ աշխարհին.

3. Մի քանի հրապարակային խոսքով Ռ.Վարդանյանը քարուքանդ է արել Արցախի համեստ տնտեսությունը, պետական համակարգը, թուլացրել բոլորին գրեթե դիմադրողականության անկման աստիճանի (թե ում է ձեռնտու այս վիճակը, ակնհայտ է)։ Այս պահին մեր երկրի կրած վնասները միլիոնավոր դոլարի են հասնում։

4. Ունենք պետական պաշտոնյա, ով պիտի գոնե չխոսի, որպեսզի չունենանք ավելի վատ վիճակ.

5. Արցախի պաշտոնյան իր հրապարակային խոսքով օրակարգ է մտցրել Արցախը լքելու կամ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու թեզեր (այդ և հիպոթետիկ այլ տարբերակները արցախցիները բոլորից լավ գիտեն), որոնք արցախցիները երբեք չեն էլ քննարկել։

6. Ունենք պետական նախարար, ում պաշտպանության հիմնական թեզը Ադրբեջանի կողմից ընդունված չլինելու կեղծ պատրվակն է։ Դրանից լավ պաշտպանության միջո՞ց»,-գրել է Հայրիյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ արված մեկ այլ գրառմամբ Հայրիյանը մեղադրել էր ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին՝ խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակություն ունենալու մեջ ու հայտարարել, թե այլևս չի կարող հանդուրժել նրա` իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու անթաքույց փորձերը: 

Հայրիյանը այս ամենի համար մեղադրել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու նշել, որ վերջինս սխալ քայլ է կատարել:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան