Լրահոս
22.01.2023

Հոգեհանգստյան կարգ՝ Հրանտ Դինքի սպանության 16-րդ և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցների առիթով

Հոգեհանգստյան կարգ՝ Հրանտ Դինքի սպանության 16-րդ և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցների առիթով

Այս տարի լրացավ հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 16-րդ տարին և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ այս առիթով թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 22-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների, ինչպես նաև օրեր առաջ ՀՀ ՊՆ զորամասում հրդեհից զոհված 15 զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա են եղել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Հրանտ Դինքը վառ անհատականություն էր, որը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշխանություններին: Սակայն ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք այսօր էլ պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար:

Իսկ 1990թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը միանշանակ կարող ենք կոչել ցեղասպանություն։ Ռումանիոյ հայոց թեմը և ռումինահայությունը հիշում է իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, միևնույն ժամանակ հիշեցնում աշխարհին ու կոչ անում դատապարտել։ Այսօր էլ Արցախում կատարվող իրադարձությունները վկայում են, որ թշնամու ձեռագիրը չի փոխվել, ավելին՝ անփոփոխ է նաև նպատակը:

Մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և լիահույս ենք, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
23:10
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
13:32
8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի
13:10
Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի