Տարոն Ղարիբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 22-ին` ժամը 17:00-ին, Ուրցաձորի մշակույթի տանը։
Այդ մասին ասվում է Ուրցաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 23-ին` ժամը 13։00-ին, նույն վայրից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

















