X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Դուբայում բացվել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցը

Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել Բեյոնսեն։

Ըստ Arabian Business-ի, ելույթի համար համաշխարհային փոփ-աստղը կստանա 24 միլիոն դոլար։
Միջոցառմանը հնարավոր է եղել մասնակցել միայն անձնական հրավերով։

Բացման արարողությանը Բեյոնսեն հանդես է եկել 2018 թվականից ի վեր իր առաջին համերգով։

Բացի այդ, բացմանը ներկա են եղել բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը, Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զին, ավստրալացի դերասանուհի Ռեբել Ուիլսոնը, ամերիկացի մոդել Օլիվիա Կալպոն, այլ աստղեր։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս