Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։
Այդ մասին պաշտոնյան տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները գտնելու համար»,-գրել է նա։
Նրա խոսքով, Եվրամիության նպատակը մնում է նույնը, այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը։

















