Լրահոս
23.01.2023

ԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին, գործընկերներին՝ առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը

ԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին, գործընկերներին՝ առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը

Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից՝ մանրամասներ ներկայացնելով «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մասին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 18-ին:
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համակարգված գործողություններ ձեռնարկելով՝ համապատասխան Հայաստանի կառավարության մարզերի զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային շրջաններում դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին:

Իսկ թե ինչո՞ւ է ծրագրի իրականացման համար ընտրվել Սյունիքի մարզը, ինչու՞ են ԵՄ-ն, անդամ երկրները կարևորում այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահը նաև տարածքային հավակնություններ ունի՝ ԵՄ պատվիրակությունից պատասխանել են, որ դեռ երկու տարի առաջ հետպատերազմյան համատեքստում Եվրամիությունը քննարկում էր Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու առավել կարիք ունեցող շրջաններին, պատերազմի հետևանքներից մեծ չափով տուժածներին։ «Սյունիքի մեծաքանակ կարիքները մեր ուշադրությանն արժանացան, և կառավարության և մարզային իշխանությունների հետ քննարկումներն ի վերջո ներկայացվեցին ԵՄ-Հայաստան երկկողմ ծրագրում, որը ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենիշային նախաձեռնություն է: Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին մեր աջակցության ազդեցությունը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում»,-նշել են ԵՄ պատվիրակությունից:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» մասնավորապես նպատակ ունի նպաստելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» իրականացմամբ ԵՄ-ն ակնկալում է հետևյալ արդյունքները՝ միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում՝ մասնավորապես ստարտափերի, ՄՓՄՁ-ների և սոցիալական ձեռնարկությունների կարողությունների բարելավում, բիզնեսին աջակցող ոչ ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում և այլն: Նախաձեռնության իրականացմամբ ակնկալվում են նաև հետևյալ արդյունքները՝ երիտասարդների և խոցելի խմբերի աշխատունակության և գործարար հմտությունների բարձրացում, կրթության ոլորտում՝ Սյունիքում ֆորմալ և արտադպրոցական կրթության հասանելիության բարելավում, երիտասարդների մասնագիտական հմտությունների բարելավում, սոցիալական ծառայությունների ոլորտում՝ խոցելի խմբերի համար համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում և այլն:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ընթացքում կնքվել է դրամաշնորհային երկու պայմանագիր:

«Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։

«Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։

«Նախաձեռնության նպատակն է նպաստել Սյունիքի դիմակայունությանը` աջակցելով Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»,-նշում են ԵՄ-ից:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան