«Հրդեհից տուժած և վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում»:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ը՝ վիրավորվել են։

















