Տպավորված եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Շնորհակալ եմ նախագահ Իբրահիմ Ռաիսիին եւ տիկին Ջամիլե Սադաթ Ալամօլհոդային «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» կազմակերպելու եւ Թեհրանում հյուրընկալելու համար։
Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը»,-գրել է ՀՀ առաջին տիկինը։

















