Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է հաջորդ նախագահական ընտրություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հնարավորության մասին։
Նրա խոսքով, Վլադիմիր Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ։
Պեսկովը նշել է, որ ՌԴ ղեկավարը շարունակում է իր աշխատանքը սովորականի պես։
Նշենք, որ հաջորդ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն 2024 թվականին։

















