X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Զելենսկին խոստացել է կոշտ պայքարել Ուկրաինայում կոռուպցիայի դեմ. Factor

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրում կոռուպցիայի անընդունելիության մասին և խոստացել այս շաբաթ մի շարք կարևոր որոշումներ ընդունել կոռուպցիայի դեմ պայքարի համար, գրում է VOA-ն։

Զելենսկիի խոսքերը հնչում են Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության շրջանում կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին, ներառյալ՝ կասկածելի ռազմական գնումների մասին հաղորդումները, քանի որ պաշտոնյաներն ազգային միասնության կոչ են անում՝ դիմակայելու ռուսական ներխուժմանը: «Ես ուզում եմ հստակեցնել, որ վերադարձ անցյալին չի լինի, այն բանին՝ ինչպես են ապրել պետական իշխանությանը մոտ կանգնած մարդիկ կամ նրանք, ովքեր ամբողջ կյանքում վազել են աթոռի հետևից։ Համապատասխան որոշումները կկայացվեն այս շաբաթ։ Որոշումներն արդեն կայացվել են։ Ես հիմա չեմ ուզում դրանք հայտարարել, բայց ամեն ինչ արդար կլինի»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/603353.html

© factor.am

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս