Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դուրս է գրվել Աստանայի ազգային գիտական սրտաբանական կենտրոնից սրտի վիրահատությունից հետո, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունվարի 20-ին Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը հայտնել էր, որ 82-ամյա Նազարբաևը սրտի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել:
Նրա խոսքով՝ Նազարբաևի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք. Նուրսուլթան Նազարբաևը երկիրը ղեկավարել է շուրջ 30 տարի: Նա հրաժարական է տվել 2019 թվականի մարտի 20-ին: Նրան հաջորդել է Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

















