Լրահոս
24.01.2023

Անհապաղ վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը․ ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի հայտարարությունը

Անհապաղ վերացնել ԼՂ-ի հայերի շրջափակումը․ ՈՒՄՎ գլխավոր քարտուղարի հայտարարությունը

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շարունակական շրջափակման արդյունքում հայ բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամի առնչությամբ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի կազմակերպությունների և իշխանությունների կողմից կեղծ պատրվակով մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անընդունելի շրջափակումը, ինչը վտանգում է 120․000 հայերի կյանքը, որոնք մնում են իրենց պապենական օջախներում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել հայ բնակչության այս յուրօրինակ պաշարմանը, որի նպատակն է բնակչության ոչնչացումը կամ տեղահանումը։ Անտարբերությունը կամ նման գործելաոճին ուշ արձագանքը մաթեմատիկական ճշգրտությամբ հանգեցնում են նմանատիպ պրակտիկայի կրկնությանն ու տարածմանը, որոնք հակասում են միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին:

Որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով՝ մենք մեր աներկբա աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը և պահանջում ենք միջազգային հանրության անհապաղ միջամտությունը՝ բազմաչարչար ժողովրդի պաշարումը վերացնելու համար։

Լեռնային Ղարաբաղում մենք կանգնած ենք մեծ հումանիտար ճգնաժամի առաջ, որից տուժում է ավելի քան 120․000 հայ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, 20․000 տարեցներ և 9․000 հաշմանդամներ։ Բնական գազի մատակարարման դադարեցումից հետո շրջափակման մեջ գտնվողների կյանքը լուրջ վտանգի տակ է, քանի որ նրանք զրկված են սննդից, վառելիքից, դեղորայքից, ինչպես նաև ջեռուցումից: Այս զարգացող հանցագործության հանդեպ քաղաքակիրթ մարդն իրավունք չունի լռելու։ Մենք բոլորս պետք է մեր ձայնը բարձրացնենք՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այս շրջափակումը վերացնելու նպատակով»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան