Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը հարված է նաև ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության շուրջ համաձայնություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է The European Conservative-ի հոդվածում:
Նշվում է, որ իրադարձությունները Կովկասում տանում են դեպի հումանիտար ճգնաժամ, քանի որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է էթնիկ հայերի շրջափակումը:
Հոդվածագիրը հիշեցրել է , որ իրենց էկոակտիվիստ ներկայացնող ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից արգելափակել են ԼՂ-ն Հայաստանի կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արդյունքում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա այժմ հայտնվել են իրավիճակում, որ սննդի, բժշկական պարագաների պակաս կա:
«Սա հարված է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության շուրջ համաձայնություններին, որոնք, ըստ ոմանց, նշան են, որ ԵՄ-ն լրացնում է Ռուսաստանի թողած վակուումը Հարավային Կովկասում»,-նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները Բրյուսելում և Պրահայում:
Հոդվածագիրը նկատել է՝ թուրքական հեռուստաալիքը, օրինակ, Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիներին ներկայացնում է որպես բնապահպան, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ներկայումս վճարում է PR ընկերություններին փորձագետների կողմից ստորագրված բնապահպանական կարծիքներ պատրաստելու համար: Սակայն դրանից մեկը հակառակ արդյունք է տվել, երբ ավստրալացի պրոֆեսորը հետ է վերցրել իր ստորագրությունը՝ հայտնաբերելով հոդվածի իրական հիմքը:
Հոդվածում ընդգծվել է նաև հայկական լրատվամիջոցների հետաքննությունների մասին, որոնց համաձայն՝ ցուցարարների մեծ մասը էկոակտիվիստական գործունեությամբ երբևէ չեն զբաղվել, շատերն ունեն ռազմական հետագիծ և սոցցանցերում ակտիվորեն կիսվում են ալիևամետ բովանդակությամբ:
Եվրախորհրդարանը հունվարի 18-ին քննարկել է ստեղծված իրավիճակը։ Ալիևի վարչակարգի գործողությունները միաձայն դատապարտվել են, իսկ բնապահպանական նպատակով բողոքի ցույցերը համարվել են կեղծիք: Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը քննադատել է իր դեմ «վհուկների որս» սկսած ադրբեջանցիներին: Մարտինա Միխելսը և Էմանուիլ Ֆրագկոսը կոչ են արել օդային կամուրջ ստեղծել՝ շրջանցելու շրջափակումը և մարդասիրական օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղին:
Հոդվածագիրը նկատել է, որ այնուամենայնիվ, ԵՄ այլ կառույցներ մինչև օրս համարժեք, նույն կերպ չեն դատապարտել:
Գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, ով տարածաշրջանում խորհրդարանի փաստահավաք առաքելության մասնակից է եղել, քննադատել է Եվրահանձնաժողովին՝ երկակի ստանդարտների համար։ «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անխոհեմ մտերմությունը Բաքվի իշխանությունների հետ ցինիզմ են»,-նշել է պատգամավորը՝ նկատելով, որ Եվրահանձնաժողովի նախագահը նույնիսկ Ադրբեջանին որակել է «վստահելի գործընկեր»։
«Միևնույն ժամանակ, ինչպես երևում է, ԵՄ-ն ուժեղացնում է իր արձագանքը։ Երկամսյա դիտորդական առաքելության ավարտից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է ևս մեկ առաքելություն ուղարկելու իր ծրագրի մասին»,-ընդգծվել է հոդվածում:
Նշվում է, որ, չնայած ԵՄ դիտորդական նոր առաքելության առնչությամբ ադրբեջանական մտավախություններին, Լարս Պատրիկ Բերգը The European Conservative-ի հետ զրույցում թերահավատություն է հայտնել, որ դա բավարար կլինի:
«Ադրբեջանը անտեսել է իր ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները. հայ ռազմագերիները մնում են գերության մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղում ժառանգության օբյեկտների ոչնչացումը շարունակվում է անդադար: Հայաստանը հարուստ է իր քրիստոնեական ժառանգությամբ, և ենթակառուցվածքների, մշակութային օբյեկտների համակարգված ոչնչացումը սարսափելի է»,-ասել է Լարս Պատրիկ Բերգը:
Սակայն հոդվածում տեսակետ կա, թե Եվրահանձնաժողովի նախագահը կմտածի Ադրբեջանի հետ գազի գործարքը երկրորդ պլան մղելու և Ռուսաստանի թողած վակուումը լրացնելու մասին՝ դրանով իսկ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնական կարիքները։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…