Լրահոս
24.01.2023

44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ աշխատանքի են անցնել «Զվարթնոց»-ում. նախարարն ընդունել է Մ.Էռնեկյանին

44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ աշխատանքի են անցնել «Զվարթնոց»-ում. նախարարն ընդունել է Մ.Էռնեկյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության ապահովմանը, ընտանիքների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր, դիտարկվել է նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանին կից Փարաքար խոշորացված համայնքում։ Ձեռք բերված պայմանավորվածություններին ընթացք տալու համար քննարկվել է նաև համատեղ հուշագրի կնքման ձևաչափը։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է այս պահին նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ ցանկացած սոցիալական ուղղվածության ծրագրի հիմքում նախարարությունը կարևորում է կրթական բաղադրիչի առկայությունը։ Այս համատեքստում շեշտվել է երիտասարդներին արտերկրում կրթություն ստանալու և ձեռքբերած գիտելիքն ու փորձը երկրին ծառայեցնելու հնարավորության ընձեռնման կարևորությունը։ Մարտին Էռնեկյանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և նշել, որ Էռնեկյան ընտանիքը եղել է և շարունակում է լինել հայ ժողովրդի կողքին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել նաև, որ Մարսելո Վերդեի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների հնարավորություն է ընձեռվել աշխատանքի անցնել «Զվարթնոց» օդանավակայանում։

Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրել է «Խարբերդի մասնագիտացված մանկատան» երեխաների կողմից պատրաստված փայտե ինքնաթիռներ։

Լրահոս
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը