Լրահոս
24.01.2023

Արգենտինահայերը ցույց են արել՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան շրջափակմանը

Արգենտինահայերը ցույց են արել՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան շրջափակմանը

Արգենտինահայ համայնքը ցույց է անցկացրել Բուենոս Այրեսի խորհրդանիշը հանդիսացող Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման և 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia-ին:

Լրատվամիջոցը նշում է, որ հունվարի 23-ին, ժամը 17:00-ից սկսած՝ արգենտինահայ տարբեր տարիքի քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում: Նշվում է, որ ակցիան հրավիրվել էր IARA-ի (Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ) կողմից: Ցուցարարները հրապարակ են եկել շրջափակումը դատապարտող և միջանցքն անհապաղ բացել պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը միակ ուղին է, որպեսզի կենսական պաշարները, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները հասնեն այնտեղ ապրող 120,000 հայ բնակիչներին (ներառյալ 30,000 երեխաներ և 20,000 տարեցներ)», – ասել են ակցիայի կազմակերպիչները՝ հավելելով, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի կողմից ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական ծրագիրը այս շրջանի հայ բնակչության դեմ:

«Որպես Արգենտինայի հայազգի քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին իրենց համերաշխությունը հայտնել Արցախի բնակիչներին, բարձրացնել իրենց ձայնը և համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը, որին ենթարկվում են Արցախում ապրող 120 հազար մարդիկ», – նշել են կազմակերպիչները:

Լրահոս
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը