Աշխարհ
24.01.2023

Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ. նոր վիճակագրություն

Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ. նոր վիճակագրություն

2022 թ.-ին Վրաստան է այցելել Ռուսաստանի շուրջ 1,1 միլիոն քաղաքացի, ինչը 410,5 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին, և 26,1 %-ով պակաս, քան 2019 թ.-ին, հետևում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, 2022 թ. ընթացքում Վրաստան է այցելել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 188,5 %-ով ավելի է, քան 2021 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Ցուցանիշները համավարակին նախորդած ժամանակաշրջանի համեմատությամբ վերականգնվել են 58%-ով:

Ընդհանուր այցելություններից 3,6 միլիոնը եղել են զբոսաշրջային այցելություններ, ինչը 131,6 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին: Վրաստանը 2019 թ.-ի ցուցանիշները վերականգնել է 71,9 %-ով։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների քանակով։

Միայն 2022 թ. դեկտեմբերին երկիր է այցելել 89,5 հազար ՌԴ քաղաքացի, ինչը 385,4 %-ով ավելի է 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, և 37,1 %-ով ավելի, քան 2019 թ.-ին։

2022 թ. Վրաստան կատարած միջազգային այցելությունների առաջին հնգյակի մեջ մտնող երկրներն են Ռուսաստանը (1 մլն 87,3 հազար, աճը՝ 410,5 %), Թուրքիան (925,6 հազար, աճը՝ 183,5 %), Հայաստանը (742,6 հազար, աճը՝  350,9 %), Իսրայելը (210,2 հազար, աճը՝ 108,7 %), Ուկրաինան (168,9 հազար, աճը՝ 16,6 %):

Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 66,4%-ը, Վրաստան է ժամանել երկրի ցամաքային սահմաններով։

Այս առումով առաջատար է վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետը, երկրորդ տեղում վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետն է։

Երկրորդ տեղում օդային ճանապարհով այցելություններն են՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 32,7%-ը։ Այստեղ առաջատարը  Թբիլիսիի միջազգային օդանավակայանն Է, որի ծառայություններից օգտվել է ավելի քան մեկ միլիոն ուղևոր։

Լրահոս
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը