X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս

ԱՄՆ-ն շարունակում է ուղիղ բանակցությունները Երևանի և Բաքվի հետ․ Պետդեպ

Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները Երևանի ու Բաքվի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները հարթելու համար։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք շարունակում ենք ուղիղ բանակցություններ վարել երկու կողմերի հետ և դա անում ենք երկկողմ հիմունքներով՝ գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների միջոցով։

Անցյալ տարի մենք նաև հնարավորություն ունեցանք՝ մի քանի եռակողմ հանդիպումներ ունենալու։ Մենք կանենք այն ամենը, ինչ ամենաարդյունավետն է այս լուրջ խնդիրների լուծման համար»,- ասել է Նեդ Փրայսը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը լավ է պատկերացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վիճակը՝ միաժամանակ նշելով Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս