Լրահոս
25.01.2023

«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը քննարկել են համատեղ գործողությունների հնարավորությունները

«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը քննարկել են համատեղ գործողությունների հնարավորությունները

Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության և Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի համագործակցության շրջանակներում հունվարի 23-ին, շուրջ 20 կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հումանիտար ճգնաժամի ռիսկերը Արցախում և Հայաստանում» կլոր սեղան-քննարկում՝ միջազգային հարթակներում շահերի պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ: Նախաձեռնությանը ներկա էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Կլոր սեղանի նպատակն է միջազգային ցանցերի մաս կազմող տեղական հասարակական կազմակերպություններին և համահայկական կառույցներին ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյուններից, ինչպես նաև քննարկել շահերի պաշտպանության և համատեղ գործողությունների հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կլոր սեղանի շրջանակներում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո իրականացված փաստահավաք առաքելությունների արդյունքները, համաձայն որի՝ խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրեց Արցախի բնակչության կյանքի Ճանապարհի՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակման հետևանքները։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ «Էկոակտիվիստների» կողմից, բայց իրականում` ադրբեջանական կառավարության կազմակերպմամբ ճանապարհը փակելուց հետո 120 հազար քաղաքացիական բնակչության կյանքն Արցախում ուղղակի դարձել է անհնար: Ադրբեջանական իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը, նրանք թույլ չեն տալիս վերանորոգել էլեկտրական մալուխները, արդեն ունեցել են փորձ՝ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է դեղերի հասանելիությունը:

Քննարկվեցին ազգային մակարդակում և միջազգային հարթակներում շահերի պաշտպանության միասնական ռազմավարության և համատեղ գործողությունների հնարավորությունները, ուրվագծվեցին հետագա քայլերը:

Լրահոս
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան