Categories: Facebook

Նկարում պատկերված հրեշները 80 տարի առաջ այս օրը 1939թ. օգոստոսի 23-ին կիսեցին Եվրոպա աշխարհամասը միմյանց միջև Դավիթ Ֆիդանյան

Նկարում պատկերված հրեշները 80 տարի առաջ այս օրը 1939թ. օգոստոսի 23-ին կիսեցին Եվրոպա աշխարհամասը միմյանց միջև և պատերազմ սանձազերծեցին ամբողջ աշխարհում:
Պատերազմի մեկնարկից 8 օր առաջ
1939թ. օգոստոսի 23-ին Գերմանիայի և ԽՍՀՄ արտգործնախարարներ Ռիբենտրոպի և Մոլոտովի մասնակցությամբ կնքվեց խորհրդագերմանական պայմանագիր, որը պատմության մեջ մտավ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ անվամբ: Կնքված պակտի ավելացված գաղտնի արձանագրության համաձայն ԽՍՀՄ-ը և Գերմանիան կատարում էին ազդեցության գոտիների բաժանում: ԽՍՀՄ-ի ազդեցոությանն էր անցնում Արևելյան Լեհաստանը, Մերձբալթյան տարածաշրջանը, Ֆինլանդիան, Բեսարաբիան: Այդ գաղտնի արձանագրության հատվածից՝
«… 1. Բալթյան երկրների (Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) տարածքներում տարածքային եւ քաղաքական վերադասավորման դեպքում Լիտվայի հյուսիսային սահմանը դառնում է Գերմանիայի եւ ԽՍՀՄ ազդեցության ոլորտների սահմանը: Լիտվայի հետաքրքրությունը Վիլնյո տարածքի հանդեպ ընդունվում է երկու կողմերից:
2. Լեհական պետությանը պատկանող տարածքների տարածքային եւ քաղաքական վերադասավորման դեպքում Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի սահմանը պետք է անցնի մոտավորապես Նարև, Վիսլա եւ Սան գետերի երկայնքով: Այն հարցի համատեքստում՝ արդյոք ցանկալի՞ է անկախ լեհական պետության պահպանումը, և ինչպե՞ս պետք է որոշվի այդ պետության տարածքը, կարող է միայն որոշակիորեն որոշվել հետագա քաղաքական զարգացումների ընթացքում: Ամեն դեպքում, երկու կառավարությունները նույնպես կլուծեն այս հարցը բարեկամական համաձայնության միջոցով:
3. Ինչ վերաբերում է Հարավարևելյան Եվրոպային, ապա խորհրդային կողմը մատնանշում է իր հետաքրքրությունը Բեսարաբիայի հանդեպ: Գերմանական կողմը հայտարարում է իր լիակատար քաղաքական անտարբերությունն այդ տարածքների հանդեպ:
4. Այս արձանագրությունն դիտարկվում է երկու կողմերից` որպես խիստ գաղտնի»:
Պակտի կնքումով, փաստացի, երկու կողմը պատերազմ սանձազերծեցին: Պակտի կնքումից 8 օր անց սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, և սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Սեպտեմբերի 17-ին Լեհաստանի վրա արևելքից հարձակվեց ԽՍՀՄ-ը: 1939թ. վերջերին ԽՍՀՄ-ը հարձակվեց պակտով իր ազդեցության գոտի համարվող Ֆինլանդիայի վրա: 1940թ. ամռանը սպառնալիքների և շանտաժի միջոցով ԽՍՀՄ-ը օկուպացրեց Մերձբալթյան տարածաշրջանը: Ռուսական կեղտոտ քարոզչությունը ամեն կերպ փորձում է խուսափել աշխարհամարտի սանձազերծման պատասխանատվությունից և այդ իսկ պատճառով նշում է, որ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը դա Մյունխենյան պակտի հետևանքն է: 1938-ի Մյունխենյան պակտը, երբ Անգլիայի և Ֆրանսիայի վախկոտ քաղաքականության հետևանքով Գերմանիայի զիջվեց չեխական Սուդեթները, դա արևմտյան քաղաքականության խայտառակ էջերից էր: Սակայն այդ պակտը անգամ այդ եղանակով միտված էր կանխելու պատերազմը: Մյունխենյան պակտով Անգլիան, Ֆրանսիան մի կտոր հող չստացան, իսկ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով ԽՍՀՄ-ը ստացավ Լեհաստանի կեսը, Մերձբալթյան տարածաշրջանը: Եթե ԽՍՀՄ-ը անգլո-ֆրանսիական պատվիրակության հետ օգոստոսյան բանակցությունների ժամանակ համաձայնության գար, ապա ըստէության քաղաքական առումով շրջապատված Գերմանիան երբեք չէր համարձակվի պատերազմ սկսել Լեհաստանի դեմ: Սակայն ԽՍՀՄ-ը որևէ նպատակ չուներ համաձայնության գալու արևմտյան երկրների հետ, քանի որ այդ բանակցությունների օրերին, զուգահեռ գաղտնի բանակցություններ էր սկսել գերմանական կողմի հետ: Ավելին գերմանական պաշտոնյաներից մեկը ԽՍՀՄ ներկայացուցչի հետ զրույցում նշում էր, որ չնայած այն տարաձայնություններին, որոնք կան ԽՍՀՄ-ի, Գերմանիայի և Իտալիայի միջև, կա մի ընդհանուր կապող բան՝ դա արևմտյան ժողովրդավարության հետ դիմակայությունն է, և իրենց համար տարօրինակ կլինի, որ սոցիալիստական ուղղվածության երկիրը կանգնի արևմտյան ժողովրդավարության կողքին: Եվ գերմանացիները չսխալվեցին: ԽՍՀՄ-ը հաճույքով կանգնեց նրանց կողքին, իհարկե դրա գինը այն էր, որ գերմանական կողմը կատարեր ԽՍՀՄ-ի բոլոր պահանջները: Եվ վերջապես Ռիբենտրոպը Նյուրնբերգում ասում էր․ «…Երբ ես 1939 թվականին ժամանեցի Մոսկվա մարշալ Ստալինի մոտ, նա հասկացրեց, որ եթե չստանա Լեհաստանի կեսը, Մերձբալթյան երկրները Լիբավա նավահանգստի հետ միասին, ապա ես կարող եմ թռչել ետ…»: Հատկանշական է, որ պակտի կնքումից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ Ստալինը կենաց բարձրացրեց Հիտլերի պատվին: « Ես գիտեմ, թե գերմանացի ժողովուրդը ինչպես է սիրում իր ֆյուրերին: Այդ իսկ պատճառով ես խմում եմ նրա կենացը…»

Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից․

editors

Recent Posts

Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներ դեռ չկան. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…

9 minutes ago

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

28 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

57 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

2 hours ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago