«Ախթամար» գործողություն»՝ ֆանտաստիկ-քաղաքական ժանրի վեպ Հայոց ցեղասպանության անհապաղ ճանաչման պահանջի շուրջ։ Օգոստոսի 22-ին «Զանգակ» գրատանը գրքի հեղինակ, Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին ընթերցողին ներկայացրեց իր հայապատումը։
Պատմականի ու երեւակայականի մեջտեղում
Operazione Akhtamar («Ախթամար» գործողություն») ֆանտաստիկ-քաղաքական ժանրի վեպի նպատակն է մտացածին բովանդակությամբ ընթերցողին տանել դեպի իրականություն, որը հեղինակը փորձել է իրականացնել պատմական փաստերին հղումներ կատարելով։ Գիրքը պատմում է Մեծ Եղեռնից հետո հայ ազատագրական խմբերի իրականացրած վրեժխնդիր ծրագրի մասին, որը կոչել են հին հայկական ավանդազրույցի անունով:
«Իմ վեպում հայ ժողովուրդը կարողանում է դրոշ բարձրացնել Կարսի ամրոցի վրա։ Սա հենց այն մտացածին բաղադրիչն է, որի մասին խոսում էի, սակայն այդ հորինվածքում արտահայտված է հայ ժողովրդի նվիրական ցանկությունը, որ յուրաքանչյուր հայ կրում է իր սրտում, այն է՝ վերադարձնել պատմական հայրենիքը»,- պատմում է Բրունո Սկապինին։
Վեպի հերոսները՝ քաղաքական գործիչներ, գեներալներ, դիվանագետներ, թեեւ հորինված են, սակայն ընդհանուր պատկերացում են տալիս հայ ժողովդրի մասին։
«Կերպարներում խտացված են հայ հասարակության բնավորության գծերը, հայացքները, գաղափարներն ու բարքերը, անգամ էթիկան։ Ես ցանկացել եմ ներկայացնել մի հատված այն հրաշալի աշխարհից, ինչպիսին հայ հասարակությունն է»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշում է հեղինակը։
Ամբողջական հոդվածը՝ mediamax.am
Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…