Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Այհան Հաջիզադեն պատասխանել է Լաչինի միջանցքի բլոկադայի վերացման վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի արտահայտություններին:
«Պետդեպի հարգելի ներկայացուցիչ, ավելի քան 1000 ավտոմեքենայի բեռնափոխադրումները Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում հակառակն են ապացուցում նրա, ինչ Դուք ասել եք հունվարի 24-ին։
Տեղին կլիներ՝ հայկական կողմին կոչ անել կատարել իր պարտավորությունները և վերջ դնել անօրինական գործունեությանը»,-թվիթերյան էջում գրել է.Հաջիզադեն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, թե անհրաժեշտ է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

















