Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամաս, հանդիպել բնակիչների հետ։
«Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում հանդիպեցի մեր քաղաքացիներին:
Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ:
Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար:
Հետևողական ենք լինելու բոլոր աշխատանքների` ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ»,- տեղեկացրել է Ավինյանը:

















