Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին խոստովանել է Սոլեդարի կորուստը և քաղաքի անցումը ռուսական ուժերի վերահսկողության ներքո։
Այս մասին տեղեկացնում է France 24 պարբերականը: «Ամիսներ տևած դժվարին մարտերից հետո ուկրաինական զինված ուժերը հեռացել են այնտեղից (խմբ.՝ Սոլեդարից) և քաղաքի մատույցներով նահանջել նախապես պատրաստված դիրքեր», – մեջբերել է Agence France-Presse գործակալությունը Չերևատիի խոսքը։

















