Լրահոս
25.01.2023

Ում են պատկանում Պապիկյանին և Միրզոյանին վերագրվող առանձնատները (լուսանկարներ)

Ում են պատկանում Պապիկյանին և Միրզոյանին վերագրվող առանձնատները (լուսանկարներ)

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հունվարի 24-ին տարածվեցին առանձնատների նկարներ, որոնք, ըստ պնդումների, պատկանում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Ըստ օգտատերերի՝ նկարում ձախ կողմում պատկերված առանձնատունը պատկանում է Սուրեն Պապիկյանին, իսկ աջ հատվածի տունը՝ Արարատ Միրզոյանին։


Հրապարկման տարածումից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել էր Սուրեն Պապիկյանի կապը այդ առանձնատներից որևէ մեկի հետ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, որոշել է Կադաստրի կոմիտեից ձեռք բերել այս առանձնատների կադաստրային գործերը՝ ստուգելու դրանց պատկանելությունը։
Նախ տեղորոշվել են երկու առանձնատները։ Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։

Կադաստրային փաստաթղթերից պարզվում է, այս առանձնատան նախագծման աշխատանքները սկսվել են 2016-ից։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։

Նա այս հասցեներում գտնվող տարածքը ձեռք է բերել 2013-ին։ Դրանց նկատմամբ Մինասյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2016-ին։


Կադաստրի տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս առանձնատան սեփականատերերի կազմում փոփոխություն չի եղել առնվազն 2016-ից, և այն մինչ օրս պատկանում է Վահե Պետրոսի Մինասյանին։

Արարատ Միրզոյանին վերագրվող առանձնատունն էլ, պարզվել է, Կոտայքի մարզի Քասախ համայնքի Մուշ փողոցի թիվ 63-65 հասցեում է։ Այս հասցեի կադաստրային փաստաթղթերը փաստում են, որ առանձնատունը պատկանում է Քաջարանի բնակիչ Արամ Աշոտի Մարգարյանին։ Վերջինիս իրավունքն այս հասցեների նկատմամբ գրանցվել է 2018-ի հոկտեմբերին։ Տարածքում կառուցապատման աշխատանքներ սկսվել են դեռ 2015-ին։ Այս առանձնատունը վերջին տարիներին չի հանվել վաճառքի և, ըստ փաստաղթերի, շարունակում է պատկանել Արամ Մարգարյանին։

Լրահոս
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան