ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ: Նա ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների կարևորությունը։
Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը:














