Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն այսօր Ռիգայում Լատվիայի իր գործընկերոջ հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում հույս է հայտնել, որ Թուրքիան կբացի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը։
«Մենք, իհարկե, այդ երկու երկրների ձեռքում ենք, որոնք մինչ հիմա չեն վավերացրել մեր հայտերը։ Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ն մի ակումբ է, որտեղ բոլոր անդամները պետք է հաստատեն նոր անդամներին։ Հունգարիան մեզ խոստացել է, որ վավերացման հարցը խորհրդարանում կդրվի փետրվարին, հավանաբար փետրվարի վերջին։ Իսկ Թուրքիայի հետ ներկա պահին ժամանակացույց չկա։ Ստոկհոլմի միջադեպի պատճառով Թուրքիան հայտարարել է, որ սառեցնում է եռակողմ համագործակցությունը՝ գործընթաց, որը համաձայնեցվել էր անցած ամռանը՝ Մադրիդում», – նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.azatutyun.am/a/32239105.html

















