Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքը խաթարված է, և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։
Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։
Վարչապետն ընգդծեց, որ մանկապարտեզների սաները, դպրոցականներն ու ուսանողները մեկ ամիս է՝ զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից.
«Արդեն մեկ ամիս է՝ ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են, չեն աշխատում։ Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս անգամ, սակայն, COVID-19-ի վիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ Ադրբեջանի «բնապահպանական մտահոգությունները»»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը դրանով չբավարարվելով, պարբերաբար փակում է նաև ԼՂ-ն սնուցող գազի խողովակը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է։
«Բաքվի պլանը հետևյալն է` ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալելով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց հայրենիքը։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,–շեշտեց ՀՀ կառավարության ղեկավարը։
Փաշինյանը հավելեց նաև, որ այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը։ Միաժամանակ, վարչապետը հավաստիացրեց, որ Հայաստանը շարունակում է հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…
Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…
«Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե…
Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…
Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ…