Հանրաքվեի նոր ինստիտուտով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին․ ՀԺ

2019-ի փետրվարին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ նախարարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարել՝ ոչ լեգիտիմ համայնքի ղեկավարների պաշտոնավարումը կասեցնելու համար,-գրում է «Հայկական ժամանակը»։

Պապիկյանը նշել էր, որ դրա նպատակը բնակչի ձայնը լսելի դարձնելն է, եւ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը: Այսինքն, հանրաքվեով համայնքը կարտահայտվի՝ կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությանը, թե՝ ոչ: Սակայն 6 ամիս անց նախագծի մասին դեռեւս խոսք չկա:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին հետաձգումը կապված է Ազգային ժողովի արձակուրդի հետ:

– Պարոն Պետրոսյան, ՏԻՄ-երում հանրաքվեի ինստիտուտ ներդնելու մասին հայտարարությունից 6 ամիս անց դեռեւս նորություն չկա, հնարավոր չի՞ դառնում այդ նախագիծն օրակարգ բերել:

– Չէի ասի հնարավոր չի դառնում: Ավելի շուտ կախված է Ազգային ժողովի արձակուրդներից: Մինչեւ ընթացիկ ամսվա վերջ ԱԺ-ն դեռ արձակուրդում է: Եթե չեմ սխալվում աշնանային նստաշրջանի առաջին նիստը սեպտեմբերի առաջին տասնօրյակի վերջում է լինելու, եւ ՏԻՄ օրենքի փոփոխություններն արդեն այդ ժամանակ պետք է մտնեն կառավարության օրակարգ, որպեսզի արդեն ուղարկվի ԱԺ՝ լսումների, քննարկումների: Ահա այդ շրջանում արդեն հստակ ձեւակերպումները կհասկանանք: Այսինքն, մեր քաղաքական թիմի տեսլականը դա է, որ գուցե հանրաքվեների ինստիտուտի որեւէ երեւակումով մենք մեր հանրությունից ազդակներ ստանանք, որ իրենք պատրաստակամ են խոշորացումների կամ բոլոր ՏԻՄ-երում արդեն համամասնական ընտրակարգի անցնելուն: Այդ ամբողջ գործընթացը, բնականաբար, կախված է ԱԺ-ի արձակուրդից վերադառնալու եւ բուռն քաղաքական գործընթացների մեկնարկի հետ:

– Այսինքն՝ նախագիծը գրեթե պատրա՞ստ է:

– Ավելի շատ քաղաքական կոնսուլտացիաներն են իրականացվել, մեր տեսլականն է դա, բայց դա դեռ նախագծի տեսք չի ստացել: Նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կպատրաստվի:

Ավելին՝ armtimes.com

 

 

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

3 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago