Լրահոս
26.01.2023

Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու․ Ռ․Վարդանյան

Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու․ Ռ․Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ  Ռուբեն Վարդանյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքներ, հանդիպումներ ունեցել  ինչպես նշված գյուղերի, այնպես էլ  հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը,  ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:

Կարևորելով բնակչության հետ անմիջական շփումները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հատկապես այս  ճգնաժամային իրավիճակում բնակչությանն առաջին ձեռքից տեղեկություններ տրամադրելը, նրանց լսելն առաջնային նշանակություն ունի ճգնաժամը համատեղ հաղթահարելու տեսանկյունից. «Կարծում եմ, սա Արցախում շփման ամենաարդյունավետ ձևն է: Մենք իսկապես մեծ դժվարությունների  ենք բախվում, բայց մեծ աշխատանք է տարվում նաև  դրանք  հաղթահարելու համար,  փորձում ենք  առաջ շարժվել՝ լուծումներ գտնելով ամեն օր առաջացող նոր խնդիրներին:

Նա մանրամասն տեղեկություններ է ներկայացրել պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում ընթացիկ իրավիճակի, շրջափակման մյուս հետևանքների և տնտեսության վրա դրա ազդեցության, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացված և ձեռնարկվելիք քայլերի  մասին:

Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք  է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել  և հնարավոր բոլոր սցենարների պարագայում  ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու  ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. 

«Այս փորձությունների միջով ստիպված ենք  անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»:

Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Այս համատեքստում, մասնավորապես, խոսվել է գյուղատնտեսական և գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու անհրաժեշտության մասին, ինչը կարևորվել  է նաև պարենային անվտանգության տեսանկյունից: Պետնախարարը նշել է,որ հնարավոր ամեն ինչ արվելու է ինչպես գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու, այնպես էլ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված այլ ծրագրեր իրականացնելու համար:

Լրահոս
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել