Լրահոս
26.01.2023

Ֆրանսիայի անունից փոխանցում եմ համերաշխության և աջակցության մեր ուղերձը․ Անն Լույո

Ֆրանսիայի անունից փոխանցում եմ համերաշխության և աջակցության մեր ուղերձը․ Անն Լույո

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակկոզին:

Դեսպան Անն Լույոն շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ երկու երկրների միջև առկա համագործակցության լայն շրջանակում մատնանշելու ընթացիկ տարվա անելիքները: Ըստ նախարարի՝ մի շարք համատեղ ծրագրերի ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրին, որը լրամշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ներկայում նախագիծը շրջանառվում է, և կարծիքներն ամփոփելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ կլինի ստորագրելու ծրագրի իրականացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիրը:

Նախարարի խոսքով՝ բավականին մեծ առաջընթաց կա նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի իրականացման ուղղությամբ: Համագործակցության նպատակն է ՀՀ ավագ դպրոցներում խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը՝ ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում հստակեցված են բոլոր հիմնական սկզբունքները. ակնկալվում է, որ առաջիկայում կհստակեցվի նաև նոր դպրոցի կամ դպրոցների ցանկը՝ նշյալ ծրագրում ներառելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել բուհի գործունեությունը՝ ուրախությամբ փաստելով, որ ուսանողների թիվը տարեցտարի աճում է: Նախարարը ներկաներին տեղեկացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով, որ առաջիկայում կքննարկվեն այդ ուղղությամբ գործունեություն ծավալող աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքները: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այն լավ առիթ է՝ քննարկելու նաև Ֆրանսիական համալսարանի գործունեության և միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը:

Բուհի ռեկտոր Սալվա Նակկոզին իր հերթին փաստել է, որ բուհի ամենամեծ հաջողությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները մնում են աշխատելու հայրենիքում և խիստ պահանջված են ՀՀ աշխատաշուկայում: Դեսպան Անն Լույոն ներկայացրել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման նոր համատեղ ծրագրի մանրամասները, որի շրջանակում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է նախևառաջ իրականացնել տվյալների քարտեզագրում: Նախարարը կարևորել է ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացումը՝ այդ թվում, որպես օրինակ, բերելով կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոն ծրագրային նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման հարցերին: Այդ համատեքստում կարևորվել է ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների հետ հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը:

Հանդիպմանը նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը այս դժվարին շրջանում շարունակական աջակցության համար՝ ամենատարբեր մակարդակով և ձևաչափերով. «Այդ աջակցությունն անգնահատելի է մեզ համար, և հուսանք, որ համատեղ ջանքերը կբերեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արագ հանգուցալուծմանը: Կարծում եմ, որ ես արտահայտում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շնորհակալությունը Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացուն և Կառավարությանը՝ շարունակական աջակցության համար»:

Դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան մեծ ներգրավվածություն և հանձնառություն ունի՝ շարունակելու իր աջակցությունը ստեղծված հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման գործում. «Ֆրանսիայի ժողովրդի և Կառավարության անունից փոխանցում եմ համերաշխության և աջակցության մեր ուղերձը»: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել